Vone էկոհամակարգի հիմնաքարը
Vone Blockchain ID-ն Ձեր հիմնական դուռն է դեպի բոլոր այն հնարավորություններն ու առավելությունները, որոնք առաջարկում է Vone-ը, ներառյալ հաղորդակցման գործիքները, վճարումները և բիզնես լուծումները:
Vone-ի նորարար էկոհամակարգում յուրաքանչյուր օգտատեր ընտրում է եզակի և բացառիկ Blockchain ID, նույն ինքը Vone համար:
Vone համար՝ եզակի և բացառիկ
Vone համարներն անփոխարինելի token-ներ են (NFT), դրանք չափազանց անհատականացված են և եզակի: Դրանք երկուսն էլ տալիս են եզակիությույն, ինչպես նաև ապահովում են ինքնության անվտանգությունն ու իսկությունն ամբողջ աշխարհում: Օգտագործողները կարող են ստանալ անվճար Vone համարներ կամ պրեմիում Vone համարների լայն ընտրանի:
Անվտանգ և անանուն
Ի լրումն անվտանգության բոլոր տեխնոլոգիաների, միջոցառումների, լիարժեք ծածկագրման, ժամանակակից անվտանգության համակարգի, Vone-ը նաև թույլ է տալիս իր օգտատերերին լիարժեք և ամբողջական անանունություն: Ինչպե՞ս: Պարզապես այն պատճառով, որ Vone-ն իր օգտատերերից չի պահանջում որևէ անձնական տվյալ հարթակից օգտվելու համար:
Vone Blockchain ID-ն հարթակ է տրամադրում գրառումներ ստեղծելու համար, որտեղ Դուք կարող եք տեղադրել բովանդակություն, իսկ մյուսները կարող են փոխազդել արձագանքների և մեկնաբանությունների միջոցով:
Ինքնարտահայտում Vone պրոֆիլի միջոցով
Vone համարն ունի իր յուրահատուկ էջը՝ սեփականատիրոջ կողմից ստեղծված գրավիչ բովանդակությամբ: Ձեր Vone պրոֆիլը կարող է լինել ցանկացած միջավայր՝ սկսած մտքերի և գաղափարների փոխանակման հարթակից, պատկերասրահից մինչև առցանց խանութ, որտեղ Դուք կարող եք վաճառել ապրանքներ և ծառայություններ: Կամ պարզապես պահե՛ք Ձեր պրոֆիլն անանուն: Ընտրությունը Ձերն է:
Օգտատերերը, ընդունելով Vone-ի ինքնության եզակի հնարավորությունները, դառնում են Web3-ի և դրանից դուրս անընդհատ զարգացող լանդշաֆտի անբաժանելի մասնակիցներ:
Blockchain ID - Ձեր բանալին դեպի ամեն ինչ
Vone համարները մեծ առավելություն են ընձեռում ինչպես անհատներին, այնպես էլ բիզնեսներին: Անհատներին այն ազատություն է տալիս ընտրելու լինել հրապարակային կամ ամբողջովին անանուն: Կազմակերպություններին և բիզնեսներին այն տալիս է բրենդինգի եզակի հնարավորություն՝ ստանալով կորպորատիվ Vone համարների փաթեթներ, ընկերության բրենդային կոդեր, ինչպես նաև հաճախորդների աջակցության վիրտուալ պորտալ և կառավարում: